ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Դոնալդ Թրամփը խարխլում է ԱՄՆ-Թուրքիա կապերը

Դոնալդ Թրամփը խարխլում է ԱՄՆ-Թուրքիա կապերը
11.05.2017 | 17:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սիրիայում կռվող քրդական ուժերին զինելուն՝ հայտարարեց երեքշաբթի օրը Պենտագոնը՝ սրելով առանց այդ էլ լարված հարաբերությունները Թուրքիայի հետ և ևս մեկ քայլով սեփական զինվորականներին մոտեցնելով ԻՊ-ի վերջին պատնեշը գրավելուն՝ գրում է The Washington Post-ը: Պենտագոնի ներկայացուցիչ Դանա ՈՒայթը հաղորդեց, որ նախագահը որոշումն ընդունել է երկուշաբթի օրը՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերն» (SDF) անվանելով «տարանուն խմբավորում, որտեղ գերիշխում են քուրդ զինյալները», «միակ ուժ, որը կարող է հաջողությամբ գրավել Ռաքան մոտ ապագայում»: ԱՄՆ զինվորականները մշակել են Ռաքան գրավելու ծրագիր, սիրիական քաղաքը, որ փաստացի ԻՊ-ի մայրաքաղաքն է, իբրև վերջնական, նշանակալից քայլ զինված խմբավորմանը հաղթելու եռամյա փորձերում:


«Մենք հիանալի տեղեկացված ենք կոալիցիոն մեր գործընկեր Թուրքիայի անվտանգության մասին նկատառումներին,- ասել է Դանա ՈՒայթը:- Մենք ցանկանում ենք վստահեցնել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը, որ ԱՄՆ-ը տրամադրված է կանխելու անվտանգութան լրացուցիչ սպառնալիքները և ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջը պաշտպանելու»: Որոշումը, որի մասին առաջինը հաղորդել է NBC-ը, անհայտորեն զայրացնելու է Թուրքիային, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանութան ջոկատները» (YPG), որ SDF-ի մասն են, ռեալ սպառնալիք է համարում: Անկարան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին YPG-ին աջակցության համար՝ նշելով, որ քրդական ուժերը Պենտագոնի կարևորագուն գործընկեր են դարձել ԻՊ-ի դեմ պայքարում: Անկարան YPG-ը համարում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մաս, որ ահաբեկչական խմբավորում է ճանաչված թե Թուրքիայում, թե ԱՄՆ-ում:
The Washington Post


Հ.Գ. Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ հանդիպման օրակարգում ոչ միայն Սիրիայի հարցն է, այլև՝ Ֆեթուլլա Գյուլենին արտահանձնելու պահանջը: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահը Գյուլենին մղեց երկրորդ պլան՝ Սպիտակ տանը երկու նախագահների բանակցությունների առանցքում փաստացի լինելու է Թուրքիայի միասնականության հարցը, որովհետև Էրդողանը Սիրիայում կռվում է ոչ թե ԻՊ-ի կամ Ասադի, այլ քրդերի դեմ, որ թույլ չտա քրդական ինքնավարության ստեղծում Սիրիայի տարածքում՝ վախենալով, որ Թուրքիայի տարածքում քրդերի անջատողական շարժումները կհանգեցնեն պետության մասնատմանը: Եվ բացառվում է, որ Դոնալդ Թրամփը դա չգիտի:


Իսկ մինչ Էրդողանին ընդունելը՝ ԱՄՆ նախագահը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից կստանա Ռուսաստանի համաձայնությունը: Եվ դա կլինի ՌԴ նախագահի լավագույն պատասխանը Էրդողանի բազմակի դավաճանություններին ռուս-թուրքական պայմանավորվածություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ